Եվրամիությունը համաձայնեցրել է բացառություն, որն Ուկրաինային հնարավորություն կտա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար անհրաժեշտ բաղադրիչներ գնել։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նշել է, որ ԵՄ անդամ պետությունների համաձայնեցրած որոշումը Ուկրաինային հնարավորությոն կտա տրամադրել հաջորդ տրանշը՝ 3,2 միլիարդ եվրոյի չափով։ Այդ միջոցները Կիևին կօգնեն ուժեղացնել օդային տարածքի պաշտպանությունը ռուսական հարձակումներից։
Ինչպես հավելել է Ֆոն դեր Լայենը՝ նոր տրանշը լրացնում է Ukraine Support Loan ծրագրի շրջանակում արդեն հատկացված 8,4 միլիարդ եվրոն, դրանց թվում՝ հակաօդային պաշտպանության կարիքների համար։
«Մենք կշարունակենք աշխատել ձեռք ձեռքի տված՝ Ուկրաինային աջակցելու և Եվրոպայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար»,-գրել է նա: