Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ Աշտարակի կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր տեղում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է անձրևի հետևանքով ճանապարհին կուտակված ջուրը, ու երբ ավտոմեքենան հայտնվել է այդ ջրում, վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վթարի է ենթարկվել։