Օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քարակերտ-Արտենի-Գյումրի H17 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։