Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Կարծում եմ մեկնաբանելու բան չկա, ով երեկվա ելույթը տեսել է, կասի, որ սա ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի իրագործում է, չեմ կարծում Հայաստանում կա մեկ քաղաքացի, անգամ ՔՊ-ականները, որ այլ ձև կարող են մեկնաբանել, սա է իրականությունը։
Խուզարկությունը այս պահին իրենց տանը շարունակվում է, վստահ եմ, որ Լևոն Քոչարյանը իր քաղաքական գնահատականները տալուց պատրաստ էր այդ ամենին, և ընդհանրապես, ուզում եմ շեշտել իմ գործընկերոջ այն միտքը, որ եթե խնդիրը լիներ ունեցվածք պահպանելը, հանգիստ կյանքը, ոչ ոք այստեղ չէր լինի, ինքը առավել ևս, հանգիստ կյանքի համար պետք է այս ամեն ինչից հեռու մնալ, այս ամենը այլ բանի մասին է և և ով այստեղ է՝ որպես ընդդիմություն, գիտի, թե ինչի միջով է ստիպված լինելու անցնել ինքը և իր ընտանիքը: Ոչինչ, սա էլ է մի փուլ, որը կանցնենք, աշխարհում բոլոր բռնապետությունները այսպես են գործել:
Չեմ կարող դեռ ենթադրություններ անել, ՔՊ-ականների դեպքում կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, ես գիտեմ, որ հանրագումարում մի օր այս շղթան կանգ է առնելու, չկա բռնապետություն, որ հավերժ է: Սա մի օր ավարտվելու է, մեր գործն է հնարավորինս մոտեցնել այդ ավարտը»,- նշել է Վարդանյանը: