00:00:00

Վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը՝ հիմքում դնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր որակ․ ՆԳՆ

09:56, 24 օգոստոս 2026 Բլոգ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկում։

 

Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

 

Օրակարգում քաղաքացիության տրամադրման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, գործող իրավակարգավորումների կատարելագործմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցերն էին։

 

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և Հայաստանի Հանրապետության միջև կայուն իրավական կապի ապահովումը։

 

«Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրանց տրամաբանության հիմքում դնում պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մոտեցում։ Մեր մշակած բոլոր լուծումների հիմքում պետք է լինի այն ընկալումը, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից պետք է ապահովենք նոր որակ»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

 

Ներկայացվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու, վերականգնելու և հարակից գործընթացների վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկներ։ Քննարկվել են իրավական պահանջների և գործող մեխանիզմների բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը միտված լուծումները՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը Հայաստանի Հանրապետության իրավական ու գործնական առանձնահատկություններին համապատասխանեցնելու նպատակով։

 

ՆԳ նախարարը հանձնարարել է քննարկման արդյունքներով փաթեթը բերել վերջնական տեսքի և ներկայացնել հանրային քննարկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր