00:00:00

Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին ու ծառին․ կա վիրավոր

17:25, 22 օգոստոս 2026 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին ու ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավոր վարորդի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր