00:00:00

Ճամբարակում վրաերթից առաջ զինվորների միջև ծեծկռտուք չի եղել, հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն հերքում է

11:20, 22 օգոստոս 2026 Հասարակություն

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից և ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ «Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ զինվորները պատժված են եղել, վազել են հակագազերով ու չեն նկատել բեռնատարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր