00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն է

09:29, 21 օգոստոս 2026 Հասարակություն

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։

«Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։

Մեր աղոթքն ու մաղթանքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը քաջառողջություն, կենաց արևշատություն, անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին իր նվիրական ու քրիստոսաշավիղ առաքելության մեջ:

Մեր հայրենիքի համար այս դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում մաղթում ենք արդյունաշատ հովվապետություն՝ առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և հովվելու համայն հայոց հավատավոր հոտին՝ ի փառս Աստծո, ի բարօրություն մեր ժողովրդի և ի խաղաղություն ու զորացում մեր Հայրենիքի»,- նշված է Մայր Աթոռի շնորհավորական ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր