00:00:00

Վթար Գեղարքունիքում․ կան վիրավորներ

22:48, 18 օգոստոս 2026 Պատահարներ

Երեկ` օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ծովակ բնակավայրից դեպի Գեղամասար բնակավայր տանող ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ավետիս Գ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։  

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր