Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հիմնանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։