00:00:00

«Հայաստանի փրկարար-ոստիկան վետերանների միություն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը վետերանների հետ

11:25, 17 օգոստոս 2026 Հասարակություն

2026 թվականի օգոստոսի 15-ին Գորիսի «ՄԻՆԱ» հյուրանոցի կոնֆերենս սրահում «Հայաստանի փրկարար-ոստիկան վետերանների միություն» բարեգործական հասարակական կազմակերպության տարածքային համակարգողները հանդիպում են անցկացրել փրկարարական և ոստիկանության համակարգերի Սյունիքի մարզի Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների վետերանների և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի ու Գորիսի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է վետերանների հետ մշտական կապի պահպանումը, նրանց հուզող խնդիրների և առաջարկությունների քննարկումը, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։

Միության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վետերաններին՝ երկարամյա ծառայության, մասնագիտական նվիրումի և հայրենիքին անմնացորդ ծառայելու համար՝ ընդգծելով, որ նրանց փորձն ու անցած ուղին կարևոր արժեք են երիտասարդ սերնդի և պետության համար։

Հանդիպումն անցել է ջերմ և անմիջական մթնոլորտում։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության, վետերանների սոցիալական և բարոյահոգեբանական աջակցությունն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաև Սյունիքի մարզի համայնքներում նրանց ներուժի՝ գործնականում կիրառման հնարավորությունները՝ համագործակցելով ՀՀ ՆԳՆ տարածքային ստորաբաժանումների հետ։

«Հայաստանի փրկարար-ոստիկան վետերանների միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակելու է նման հանդիպումների անցկացումը՝ նպատակ ունենալով ամրապնդել վետերանների միջև կապը, վեր հանել նրանց խնդիրները և հնարավորության սահմաններում նպաստել դրանց լուծմանը։

«Հայաստանի փրկարար-ոստիկան վետերանների միություն»
բարեգործական ՀԿ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր