00:00:00

Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ

18:45, 16 օգոստոս 2026 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Աբովյան քաղաքում, ժողովրդին հայտնի «Բենզինների խաչմերուկում» բախվել են 40-ամյա Միհրան Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Տիգրան Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միհրան Մ․-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գոհար Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Chevrolet»-ի վարորդ Տիգրան Մ․-ն եղել է ոչ սթափ և պարեկների կողմից տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր