Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։
Վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաների և ռելսերից մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջները՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, և Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ՝ Վաղարշապատի ՀՓՋ պետ Վարդան Մալխասյանի գլխավորությամբ, գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։