00:00:00

Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ

12:33, 15 օգոստոս 2026 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա – Ներսիսյան Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են Tesla և Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։Մինչ շտապօգնության ժամանումը, պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփփում պահվող անհրաժեշտ պարագաներով օգնություն են ցուցաբերել վարորդներից մեկին՝ վիրակապերով գլուխը, ապա ժամանած շտապօգնությունը տեղափոխել է վիրավորներին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Tesla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել ճանապարհին տեղադրված քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության կողմից տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ աշխատակիցները, ովքեր սպասում էին, մինչև քննիչն ավարտի դեպքի վայրի զննությունը, որպեսզի կատարեն դեպքի վայրի մաքրման աշխատանքներ Ֆոտոլրագրողը հայտնում է որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին որ Tesla վարորդը դատախազ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր