00:00:00

Հրդեհ՝ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, աշխատակիցներին տարհանել են

19:53, 13 օգոստոս 2026 Պատահարներ

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։ ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

 

Հրդեհը բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

 

Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։

 

Շտապօգնության բժիշկները մի քանի քաղաքացու օգնություն են ցուցաբերել, նրանք ծխահարվել են։ Քաղաքացիների առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում։

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից էլ տեղեկացրել են՝ Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում․ մեկնել են ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ․

 

«Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում»,- նշել են ՓԾ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր