00:00:00

Հայտնաբերվել են Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում իրար «քոթակած» «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները

15:36, 11 օգոստոս 2026 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ ու ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում, մի խումբ անձանց միջև խուլիգանությամբ զուգորդված վիճաբանություն-ծեծկռտուքի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են խուլիգանություն կատարող անձանց և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳան ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և նշված անձինք կազմված փաստաթղթերով ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցներից «Tesla»-ի վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Ղուլյանը, իսկ «Opel»-ի վարորդը եղել է Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Ռոբերտ Պարանյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր