00:00:00

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

18:42, 08 օգոստոս 2026 Բանկեր

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 2026 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Մհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում։ Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ Հայաստանի ֆինանսական հաստատություններում և պետական կառավարման համակարգում։ 1996–2003 թվականներին աշխատել է հայաստանյան մի շարք բանկերում, այդ թվում՝ Հայէկոնոմբանկում, Հայագրոբանկում և Յունիբանկում: 2020–2026 թվականներին ղեկավարել է «Արարատբանկ» ԲԲԸ-ն՝ զբաղեցնելով գործադիր տնօրեն- Վարչության նախագահի պաշտոնը։ Մհեր Անանյանի բազմամյա մասնագիտական փորձն ու կառավարման հմտությունները կնպաստեն Յունիբանկի ռազմավարական զարգացմանն ու երկարաժամկետ նպատակների արդյունավետ իրականացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր