00:00:00

Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում․ 29-ամյա աշխատակիցը մահացել է

18:24, 06 օգոստոս 2026 Պատահարներ

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, սակայն նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ինչպես մանրամասնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբավայրում աշխատանքներ  կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել, ու այն լցվել է աշխատակցի վրա։ Աղբավայրի աշխատակիցներն ու փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց, ցավոք, տուժածը  ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։


Դեպքի փաստով «աշխատանքային կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Է․ Է.-ն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր