00:00:00

Պարզվել է երեկ Գառնիից Ազատի ջրամբարի ճանապարհին ավտոմեքենաների բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը

20:07, 03 օգոստոս 2026 Պատահարներ

 

 

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 2-ին, Կոտայքի մարզի Գառնի բնակավայրից դեպի Ազատի ջրամբար տանող ճանապարհին «Mercedes G» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Nissan X-Trail»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Լուսինե  Ա.-ն, «Mercedes G»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Թ.-ն։

Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Գառնու շտապօգնության բժիշկների օգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել Լուսինե Ա.-ին, իսկ ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Ժորա Հ.-ին, Երևանի բնակիչներ 27-ամյա Արաքս Մ.-ին, 31-ամյա Լուսինե Բ.-ին, 25-ամյա Իլոնա Խ.-ին և 11-ամյա Սոֆյա Բ.-ին տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոցներ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող  ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում, բախվել էին «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Երկու ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, «Յաշիկն» էլ կողաշրջվել էր։

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ Գառնու ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել՝ սկզբից տեղափոխելով 4 քաղաքացու։ Որոշ ժամանակ անց մեկ հոգի նույնպես բժշկական օգնության կարիք էր ունեցել, ինչի համար Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները լրացուցիչ շտապօգնություն էին պահանջել, և օպերատիվորեն ժամանած Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները 5-րդ վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Կարեն Անդրեասյանն ու Պատվական Թովմասյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել էին, որ «Mercedes G»-ն մասնակցելիս էր եղել հարսանեկան արարողության, երբ «Nissan»-ի հետ տեղի էր ունեցել բախումը։

Դեպքի վայրում էին նաև հարսանիքի մեկնող մի քանի այլ «յաշիկավարներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր