Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը։
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։
ԱԺ աշխատանքները նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանի Հաշվիչ հանձնախմբի առաջին նիստի արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիլիթ Մինասյանը, իսկ քարտուղար՝ Քնարիկ Հարությունյանը։
«ԱԺ նախագահի փակ քվեարկությունը մեկնարկում է 12։40-ին․ քվեարկությունը կտևի 45 րոպե»,-տեղեկացրեց Լիլիթ Մինասյանը։