«Եվրոպական երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի և չեն էլ թաքցնում դա»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Եվրոպացիները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նրանք դա չեն թաքցնում, հրապարակավ հայտարարում են»,- ասել է Գրուշկոն լրագրողներին՝ մեկնաբանելով լուրերն, ըստ որոնց Գերմանիան աշնանը մասնակցելու է Ֆրանսիայում անցկացվելիք միջուկային զորավարժություններին։