Ամբողջ աշխարհը ճանաչում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նրա անունը հայտնի է ոչ միայն հայ ժողովրդի բարեկամներին, այլև նրանց, ովքեր քննադատաբար կամ թշնամաբար են վերաբերվում Հայ Առաքելական Եկեղեցուն կամ հայ ժողովրդին, այս մասին հայտարարել է Տեր Հարություն ավագ քահանա Ավագյանը։
Տեր Հարությունի խոսքով՝ ազգը թուլացնելու համար թշնամիները նախ հարվածում են նրա հոգևոր հենասյուներին։
«Շատերի կարծիքով՝ նույն ձեռագիրն է կիրառվում նաև Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ»,- նշել է Տեր Հայրը։