00:00:00

Ազատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու մյուսներն են Բաքվի բերդում ու Արմենը՝ Երևանի բերդում. Նաիրա Զոհրաբյան

16:57, 25 հուլիս 2026 Քաղաքականություն

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է. Աշոտյանը տարեդարձը նշում է ՔԿՀ-ում։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է՝ Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ։

«Ես չեմ հիշում ավելի վատ ժամանակներ, քան հիմա է։ Բայց մի բանում ես վստահ եմ՝ բումերանգի թարս սալտոյից ոչ մեկը չի պլստալու։ Արմենը հերթական անգամ իր ծննդյան օրը բերդում է։ Վերջին 4 տարում երեք անգամ Արմենն իր ծննդյան օրը եղել է բերդում, մեկը՝ տնային կալանքի տակ։

Արմենը բերդում է, որովհետեւ այդպես է որոշել մեկ մարդ։

Բայց, իրապես, ազատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու մյուսներն են Բաքվի բերդում ու Արմենը՝ Երեւանի բերդում։

Արմեն ջան, էս էլ կանցնի։

Ծնունդդ շնորհավո՛ր»,- գրել է Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր