00:00:00

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է Սև ծովում տիրող իրավիճակը

22:58, 24 հուլիս 2026 Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիգայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ վերջին զարգացումները և Սև ծովում անվտանգության հարցերը, ռուսական РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

«(Ֆիդանի և Սիբիգայի) զրույցի ընթացքում դիտարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությանն առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև Սև ծովում անվտանգության հարցերը»,- հայտնել է աղբյուրը:

Նախօրեին Sabah պարբերականը հայտնել էր, որ թուրքական Mv Reyhan Sarı չորաբեռնատար նավը, որը ռուսական Տաման նավահանգստից ածուխ էր տեղափոխում թուրքական Տրապիզոն, Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր