ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը մեղադրել է ամերիկյան ՏՏ ընկերություններին «թալանելու» մեջ և սպառնացել է կիրառել հսկայական մաքսատուրքեր՝ ի պատասխան Բրյուսելի կողմից Google-ի նկատմամբ կիրառված մոտ մեկ միլիարդ դոլարի հասնող նոր տուգանքի։
«Անհապաղ հետաքննություն կսկսենք 301-րդ հոդվածով՝ ամերիկյան ընկերություններին և, համապատասխանաբար, ամերիկացի հարկատուներին «կողոպտելու» կապակցությամբ։ Եվրոպական միությունը շատ թանկ կվճարի այս վարքագծի համար... Նախատեսում ենք շատ մոտ ապագայում մեծ մաքսատուրքեր սահմանել նրանց նկատմամբ»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ում։
Թրամփը նշել է նաև, որ ԵՄ «առանց որևէ պատճառի» է 15 միլիարդ դոլարով տուգանել Apple-ին, 3 միլիարդով՝ Meta-ին, 2,5 միլիարդով՝ Amazon-ին, իսկ Google-ի նկատմամբ էլ սահմանել հերթական տուգանքը՝ այդպիսով ՏՏ հսկայի տուգանքների ընդհանուր գումարը հասցնելով ավելի քան 18 միլիարդ դոլարի։
Եվրոպական հանձնաժողովը Google-ին երեկ 890 միլիոն եվրոյի չափով է տուգանել՝ «Թվային շուկաների մասին» օրենքը խախտելու համար և մեղադրել որոնման արդյունքում սեփական ծառայություններին առաջնահերթություն տալու, իսկ Google Play-ում հավելվածներ մշակողների հնարավորությունները սահմանափակելու մեջ։ Ընկերությանը 60 օր է տրվել՝ խախտումները վերացնելու համար, հակառակ դեպքում կրկին տուգանքներ կկիրառվեն։