00:00:00

Ադրբեջանը բողոք է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի՝ հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ կոչի համար

22:09, 24 հուլիս 2026 Քաղաքականություն

Այսօր Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնական բողոք է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հուլիսի 22-ին ընդունված թիվ 9087 օրինագծի առթիվ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի խորհրդարանի բողոքում, մասնավորապես, ասված է. «Այս նախաձեռնությունը միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման և հայկական լոբբիի շահերից ելնելով ԱՄՆ Կոնգրեսը որպես Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հերթական օրինակն է»։

Հիշեցնենք, որ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ փաստաթղթում հատուկ լրացում է զետեղվել, որով Վաշինգտոնը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»։ Լրացմանը կողմ են քվեարկել Ներկայացուցիչների տան 51 անդամներից 44-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր