00:00:00

Զենքի և ռազմամթերքի առգրավման դեպք՝ Երևանում. քաղաքացու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

21:35, 24 հուլիս 2026 Պատահարներ

Հունիսի 24-ին զենքի և ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 17։40-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցի 30 հասցեի մոտ զենք և ռազմամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և քրեական ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ, 40-ամյա Աղասի Պ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Արդեն Ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր