Պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ ավտոպատահար է տեղի ունեցել ՊՆ սանիտարական մեքենայի մասնակցությամբ։
«ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել են ՊՆ-ից։
Հիշեցնենք՝ Երասխ-Մեղրի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ սանիտարական ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր, վարորդին տեղափոխել էին հիվանդանոց։