Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լեւոն Պետրոսյանի նախագահությամբ, քննարկվում է ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի հարցը։
Դավիթ Ղազինյանի պաշտպանները դատարանում միջնորդել են փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ հիմնավորելով, որ Ղազինյանն արդեն ստացել է պատգամավորի կարգավիճակ։
Դատարանը հայտարարել է, որ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը կքննի առաջնահերթության կարգով։
Միաժամանակ մեղադրող կողմը ևս միջնորդություն է ներկայացրել՝ առաջարկելով Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել այլ խափանման միջոցներով։ Մասնավորապես, դատախազությունը միջնորդել է կիրառել 1 միլիարդ դրամի չափով գրավ, չբացակայելու արգելք և վարչական հսկողություն։