00:00:00

«Հրամցվում է այլ պատկեր». Տիգրան Աբրահամյան

09:08, 24 հուլիս 2026 Քաղաքականություն

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա՛մ քողարկում է, կա՛մ հետին պլան մղում:

Սրա հետևանքն այն է, որ հրամցվում է այլ պատկեր, իսկ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառների վերլուծության ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում:

Այնտեղ, որտեղ իշխանական քարոզչությունը փիառի հարց չի լուծում, դրանք ամբողջովին անտեսված են: Այդ պատճառով գործող ռեժիմի ուշադրությունն ու ներկայացվածությունը ներքին քարոզչությունից բխող միջոցառումներում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր