00:00:00

Կոստանյանը եւ Հադադը նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան

19:01, 23 հուլիս 2026 Քաղաքականություն

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնման և խորացման հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր