00:00:00

Իրանը լուրջ չի վերաբերվում գործարք կնքելուն․ Ռուբիո

15:12, 23 հուլիս 2026 Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը լուրջ չի վերաբերվում համաձայնագրի կնքմանը և շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, նա այս մասին հայտարարել է Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի նախարարական հանդիպման շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես պարզապես չեմ կարծում, որ նրանք լրջորեն մտադիր են գործարք կնքել։ Խնդիրն այն է, որ մարդկանց հետ հնարավոր չէ գործարք կնքել, եթե նրանք չեն պատրաստվում պահպանել այն», — ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Թեհրանը, պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, կա՛մ խախտում է դրանք, կա՛մ փորձում է փոխել համաձայնագրերի պայմանները։

«Թվում է՝ Իրանը պատրաստ չէ գործարքի, և դրա համար ստիպված կլինի վճարել։ Ամեն անգամ, երբ նրանք գործարք են կնքում, կա՛մ խախտում են այն, կա՛մ փոխում», — նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն նաև հայտարարել է, որ «Իրանը աղերսում է գործարքի համար», սակայն ընդգծել է, որ Թեհրանի վրա ճնշումը միայն ուժեղանալու է։

«Իրանի համար գինը բարձրանալու է ամեն գիշեր, քանի դեռ նրանք խելքի չեն եկել», — հայտարարել է նա։

Պետդեպարտամենտի ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթությունն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր