Տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ հետընտրական շրջանում կալանավորված որոշ քաղբանտարկյալների (օրինակ՝ Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան) զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Այս մասին ասված է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարության մեջ։
«Խստորեն դատապարտում ենք նման արգելքի կիրառումը։ Անկախ վարույթի փաստական հանգամանքներից՝ այն չունի և չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում, և կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի»,- ասված է հայտարարության մեջ։