00:00:00

Բանակում կարգապահական խնդիրների լուծմանը պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում․ Աբրահամյան

18:09, 22 հուլիս 2026 Քաղաքականություն

«Ճամբարակի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

 

«Աշխատանքային գործունեությանս ընթացքում, ցավոք, մեծ թվով նման միջադեպերի եմ առնչվել, և յուրաքանչյուր զինծառայողի մահ ինձ խոր ցավ է պատճառել։

 

Նարեկը լավ մարդ էր՝ մեղմ բնավորությամբ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված տղա, ով վայելում էր ուսանողական շրջապատի և դասախոսական կազմի սերն ու հարգանքը։

 

Դեպքի նրբությունից և առանձնահատկություններից ելնելով՝ չեմ ուզում խոսել վարկածների կամ ինձ հայտնի հանգամանքների մասին։

 

Սակայն մեկ բան հստակ է. պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում կարգապահական խնդիրների, զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ, ինչը, որպես ծանր հետևանք, հանգեցնում է նմանօրինակ միջադեպերի։

 

Պահանջը օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն է և, որպես դրա հետևանք, նմանօրինակ դեպքերի կանխումը։

 

Ցավակցություններս Նարեկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր