00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Գերմանիայի կանցլեր

16:42, 21 հուլիս 2026 Քաղաքականություն

Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Բեռլինից Report-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Մերցի խոսքով, Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը։

«Խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը նույնպես կարևոր են Հարավային Կովկասի համար։ Գերմանիան և Եվրամիությունը չափազանց հետաքրքրված են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանի կայունությամբ», – ասել է Մերցը։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերը հնարավորություններ են բացում երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և տասնամյակներ շարունակվող հակամարտությունը հաղթահարելու համար։

«Տարածաշրջանում կայունությունը նաև նոր հնարավորություններ է բացում մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար», – հավելել է Գերմանիայի կանցլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր