00:00:00

«Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես պատգամավոր»․ Սարիկ Մինասյան

13:24, 21 հուլիս 2026 Քաղաքականություն

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի ընկերներ, հարգելի գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։

Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր, շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։

Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր