00:00:00

Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի

17:30, 20 հուլիս 2026 Քաղաքականություն

ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը գտնվում է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում՝ մասնակցելու «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին՝ համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Վեգենե Մենգիստուի հրավերով։ Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

«Հուլիսի 20-21-ը կայացող համաժողովի հիմնական կազմակերպիչը Վաշինգտոնում գործող Արժեքների և փիլիսոփայության հետազոտությունների խորհուրդն (Council for Research in Values and Philosophy) է, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպում է միջազգային համաժողովներ, գիտական ծրագրեր և հրատարակում գիտական աշխատություններ։

Այս տարի համաժողովն անցկացվում է Ադիս Աբեբայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի և Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի (Catholic University of America) ՄակԼինի մշակույթի և արժեքների ուսումնասիրման կենտրոնի հետ համագործակցությամբ։

Միջազգային համաժողովը միավորում է գիտնականների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների և ոլորտի մասնագետների, որոնք քննարկում են խաղաղության, արդարության և կայուն զարգացման փիլիսոփայական հիմքերը, միջմշակութային երկխոսության կարևորությունը և ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ուղիները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր