Վայոց ձորի մարզում փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում հայտնաբերել են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։