00:00:00

Պայթյուն Հնդկաստանում hրավառությունների գործարանում․ կան զnhեր

20:24, 18 հուլիս 2026 Պատահարներ

Հնդկաստանի արևմուտքում՝ Գուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքում գտնվող հրավառությունների արտադրության անօրինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել, զոհվել է առնվազն ութ, վիրավորվել՝ 15 մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով India TV հեռուստաալիքին։

Նշվում է, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ դրա ձայները լսելի են եղել մինչև 5 կմ հեռավորության վրա։ Հաղորդվում է դեպքի վայրում առկա մասշտաբային ավերածությունների մասին։ Փրկարարներին հաջողվել է մարդկանց դուրս բերել փլատակների տակից։

Իշխանությունները հետաքննություն են սկսել պայթյունի պատճառների և պիրոտեխնիկայի արտադրության գործարանի անօրինական գործունեության հանգամանքները պարզելու համար։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր