00:00:00

Ու՞մ մոտ է «կրթվել» Աղվան Վարդանյանը

15:17, 18 հուլիս 2026 Քաղաքականություն

Նախկին  դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդանյան Աղվանը ոջլոտ էր անվանել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ընդամենը փորձել էին հիշեցնել վերջինիս, որ պահի տղամարդկային իր խոստումը։ Վարդանյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ, հարցազրույցներից մեկում հստակ հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի Հայաստանի վարչապետ, ինքը պատգամավորական մանդատից կհրաժարվի։ «Հայաստան» խմբակցությունն այս ընտրություններով փոքրաթիվ «սաստավով» ներկայացված է լինելու ԱԺ-ում և գլխավոր հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք նրանք կվերցնեն պատգամավորական մանդատները և արդյո՞ք այդ շարքում կլինի Աղվան Վարդանյանը։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի անդամները հայտարարեցին՝ վերցնում են մանդատները, որին հաջորդեց Վարդանյանի հայտարարությունը, թե բա հրաժարվում եմ խոսքից։ Սա քիչ էր, իր լռության ժամանակահատվածն էլ անվանել է ոջլոտության ստուգում։ «Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։ Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ»,- ֆեյսբուքյան իր էջում երկնել էր Վարդանյանը։ Թե ինչ պարտքի մասին էր խոսում նա, չի հստակեցրել, միայն թե վերցնում է մանդատը, որ մենակ չթողնի Իշխան Սաղաթելյանին ու Նարեկ Կարապետյանին։

Վարդանյանը ըստ էության մոռացել է նաև այն հանգամանքը, որ ոչ միայն Իշխան Սաղաթելյանն, այլև Նարեկ Կարապետյանը խորհրդարանում միայնակ չեն լինելու, բայց դա հարցի էական մասը չէ։

Ու՞մ է ոջլոտ անվանում Վարդանյան Աղվանը և ո՞ւմ մոտ է «կրթվել»։ Ինչպես հայտնի է Աննա Հակոբյանն էր ոջլոտ անվանել քաղաքացիներից մեկին։ Իհարկե միայն այս բառամթերքը չէր օգտագործել Հակոբյանը։ Այդ օրերին նա մարդկանց անվանում էր «էշ», «ոջիլ», «ինտելեկտուալ ղզիկներ», «անդաստիարակ»: Ամենահաճախ հանդիպող բառը «տխմար»-ն էր, իսկ մի քաղաքացու բաժին էր հասել որակումների ամենամեծ շղթան՝ «հեռավոր գյուղում ծվարած տխմար, անգրագետ, ապուշ, անուղեղ»:

Աղվան Վարդանյանն իհարկե ավելի «համեստ» է գտնվել և այս անգամ սահմանափակվել է միայն «ոջլոտության» ստուգումով, բայց, քանի, որ նրա տղամարդկային խոստումից հրաժարվելու թեման դեռ քննարկվում է, և «Հայաստան» դաշինքի համակիրներից շատերը հրապարակային քննադատություններ են հնչեցնում, ապա չի բացառվում, որ առաջիկայում Վարդանյանն իր բառամթերքը հարստացնի նոր վիրավորանքներով։

Ամեն դեպքում «շնորհավորում» ենք Աղվան Վարդանյանին, նա կրկրին մանդատ ունի, և բարեհաջող ավարտել է «կրթվելը նորաձև է» շարժման առաջին կուրսը։ 

Շնորհավորում ենք նաև նրա գրառումը հավանած, բայց հատկապես  կին պատգամավորներին, ովքեր առիթը բաց չեն թողնում խոսել այն մասին, որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը վիրավորում է մարդկանց, ու հիմա իրենք են լայք դրել այդ ստատուսին։ Ինչ խոսք Աննա Հակոբյանի շարժումը լայն թափ է ստանում։ 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր