Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել հայ գերիների բողոքների վերաբերյալ «նիստ»
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ելույթ են ունեցել ամբաստանյալ Մադաթ Բաբայանի ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանները»։
խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել։
Ընդմիջումից հետո «դատարանը» հայտարարել է, որ միջնորդությունները «մասնակիորեն բավարարվել են»։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։