Բագրավանում ուժեղ կարկտահարության հետեւանքով բնակիչներից մեկը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ տնօրեն Վահան Թումասյանը։
«Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասներ է ստացել»,- գրել է նա։