00:00:00

ԱՄՆ-ի ընտրացուցակներում 400 000 մահացած մարդկանց անուններ են հայտնաբերել

20:57, 17 հուլիս 2026 Քաղաքականություն

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալլինը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը ստուգումների արդյունքում հայտնաբերել է 400 000 մահացած անձի անուն, որոնք շարունակում են գրանցված մնալ ընտրողների ցուցակներում։

Մալլինը նշել է նաև, որ ընտրացուցակներում հայտնաբերվել են ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող և ընտրելու իրավունք չունեցող անձանց անուններ։

«Հայտնաբերել ենք ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող 250 000 անձանց անուն՝ գրանցված ընտրացուցակներում, և սա միայն՝ 4 նահանգների ցուցակների ուսումնասիրության դեպքում։ Սրանից բացի, 400 000 մահացած անձինք շարունակում են գրանցված մնալ՝ որպես ընտրողներ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան լրագրողներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր