Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։
«Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները համապատասխան երկրների՝ մեր տարածաշրջանի և հարևան երկրների հետ։ Մենք արտակարգ հարաբերություններ ունենք մեր երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի զարգացման համար»,- հայտարարել է Կոբախիձեն։