00:00:00

«Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել և ինձ ներգրավել որպես մեղադրյալ. Մամիկոն Ասլանյան

17:30, 16 հուլիս 2026 Քաղաքականություն

Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել և ինձ ներգրավել որպես մեղադրյալ», - հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա մանրամասնել է, որ այդ գործը նոր չէ և քննվում է 2022 թվականից:

 

«Այդ գործը իմ մասին չի եղել, ուղղակի 2026 թվականին, երբ հայտարարել եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, գործը վերակենդանացվել է, և քննչական մարմինները հարկ են համարել այդ գործով ինձ որպես մեղադրյալ ներգրավել, ինձ կանչել, տեղեկացրել են: Բնականաբար, ես ցուցմունք չեմ տվել, և իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ չբացակայելու արգելք ու գրավ։ Շարունակել եմ իմ քաղաքական, աշխատանքային գործունեությունը, մինչև իմացանք, որ գործը ուղարկվել է դատարան: Գործի մանրամասներին ինքս էլ չեմ տիրապետում»,- նշել է Ասլանյանը։

 

Նրա խոսքով՝ այս գործով փորձում են հավելյալ ճնշում գործադրել իր վրա, որպեսզի զերծ պահեն քաղաքական ակտիվությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր