00:00:00

Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանը

15:57, 15 հուլիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը «BMW»-ն վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչից հետո ավտոմեքենայով բախվել է բնակչի քարե շինությանը։

 

Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր