00:00:00

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստ

14:25, 15 հուլիս 2026 Քաղաքականություն

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից դրանց ազդեցությանը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումների կիրարկման, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ աշխատանքների շարունակականության վերաբերյալ։

Խորհրդի անդամները ընդգծել են նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ռազմավարական ծրագրի նախագծի իրականացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ի հայտ եկող վարչարարության դյուրացման անհրաժեշտությանը, որի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր