00:00:00

Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին

16:42, 10 հուլիս 2026 Պատահարներ

Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա, անգիտակից» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Սասուն Մ․-ն է։

Թումանյանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։50-ի սահմաններում «Արկադիա Շին» ՍՊԸ-ում աշխղեկի փորձաշրջան անցնող Սասուն Մ․-ն աշխատանքային ժամին, Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի շինհրապարակում, իր անուշադրության և անզգուշության հետևանքով փայտամածի (սկալա) վրա սայթաքել է և մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել բետոնե հատակին՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր