ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգը խոցել է Մոսկվա թռչող ևս երկու ԱԹՍ, այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Դեպի Մոսկվա թռչող երկու ԱԹՍ ոչնչացվել է Պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգով։ Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները»,-գրել է քաղաքապետը։
Օրվա սկզբից մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 45 ԱԹՍ։