00:00:00

Բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր

10:05, 07 հուլիս 2026 Պատահարներ

Հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mazda CX9» մակնիշի, «Jeep Renegade» մակնիշի, «Nissan Almera» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր